Վերաբացվեց Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին
Երկար ժամանակ վերանորոգումից հետո այսօր վերաբացվում է Տիգրանակերտի (Թուրքիա, Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցին։
Արարողությանը ներկա է նաև Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Պոլսո պատրիարքարանից հայտել էին, որ սա Սուրբ Կիրակոսի երկրորդ մեծ նորոգությունն է. այն թուրք-քրդական բախումներից առաջ՝ 2011-ին, հիմնանորորգվել էր, եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով պատարագ էր մատուցվում, բայց 2014-2015 թվականներին Սուր շրջանի այլ պատմական կառույցների հետ միասին հայտնվել էր թուրքական բանակի եւ քրդական ուժերի հակամարտության կենտրոնում, վնասվել էին պատուհանները, տանիքը, պատերը: Նորոգման աշխատանքները վերսկսվել են 2019-ին: