Որ երկրներում դիմակ կրելն այլևս պարտադիր չէ
Փորձագետները հայտնել են այն երկրները, որոնցում թուլացել են համաճարակաբանական միջոցառումները, իսկ դիմակների ռեժիմը չեղարկվել է մայիսի սկզբից, հայտնում է ATOR-ը։
Նշվում է, որ անցած շաբաթվա ընթացքում միանգամից եվրոպական հինգ երկիր՝ Հունաստանը, Բուլղարիան, Լիտվան, Սերբիան և Խորվաթիան, հանել են զբոսաշրջիկների մուտքի բոլոր հակակովիդյան սահմանափակումները։ Իսկ Իտալիայում ամսվա սկզբից հասարակական վայրեր այցելելու և տրանսպորտով երթևեկելու համար այլևս պարտադիր չէ պատվաստման վկայական ներկայացնել։
Ամբողջ աշխարհում ակտիվորեն չեղարկվում է նաև դիմակների ռեժիմը։ Վրաստանում, օրինակ, մայիսի 2-ից չեն պահանջում փակ տարածքներում դիմակներ դնել։ Դիմակները պարտադիր են միայն տրանսպորտում և բժշկական հաստատություններում։ Նույն իրավիճակն է Էկվադորում և Կոլումբիայում։