Նիկոլ, դուրս արի և մեր աչքերի մեջ նայելով ասա՝ ինչու մեզ զրկեցիր մեր բալեքին գրկելուց. զոհվածի մայր
«Դիմադրություն» շարժման երթի ժամանակ կանայք Պռոշյան փողոցում կանգ առան կառավարական ամառանոցների մոտ, որտեղ բնակվում է Փաշինյանի ընտանիքը և սկսեցին վանկարկել՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։
Կանանցից մեկն ասաց, որ այդտեղ ապրում են մարդիկ, որոնք այսօր չեն կարող դուրս գալ փողոց, մինչդեռ մի քանի տարի առաջ սելֆիներ էին անում, ժողովրդի կողքին էին։ «Հիմա միայն ոտսիկանների մեջքի հետևում կարող են պախկվել»,- նշեց նա, որից հետո երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Վախկոտ Նիկոլ», «Առանց թուրքի Հայաստան», «Պայքար»։
Նշվեց նաև, որ Աննա Հակոբյանը ժամանակին «խաղաղության թեզեր» էր ներկայացնում և դրանից հետո պատերազմ բերեցին։
Զոհված զինծառայողների մայրերից մեկն էլ դիմեց Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին՝ կոչ անելով դուրս գալ կառավարական ամառանոցներից։
«Այստեղ ենք հավաքվել, որ ձեզ դուրս կանչեք։ Դուրս եկեք, ինչ ունեք մեզանից վախենալու, ձեր առջև ընդամենը կանգնած են մայրեր, այն մայրերը, որոնց որդիներին դու զոհասեղանին ես դրել։ Դուրս արի և մեր աչքերի մեջ նայելով ասա՝ ինչու մեզ զրկեցիր մեր բալեքին գրկելուց, ինչու մեզ զրկեցիր մեր թիկունքներից։ Դուրս արի պատասխան տուր, Նիկոլ, գուցե ունես պատասխան, որ միգուցե ես կհասկանամ։
Իսկ դու Աննա, դուրս արի, մայր ես, իմ ցավը կիսի։ Ասում ես՝ մի սգացեք, ապրեք ձեր մյուս երեխաների, հայրենիքի համար, իսկ դու չգիտե՞ս, որ հայրենիքը սկսվում է ընտանիքից, իմ երեխաներից։ Եթե դու իմ բալեքին տարել ես, ապա իմ հողն ինչու ես տվել թուրքին, այն հողը, որի ամեն մի միլիմետրում մեր երեխաների արյունն է։ Իսկ եթե հողը նվիրելու էիր, ապա մեր էրեխեքին ինչի ես տարել։ Եթե պատերազմն ավարտվեր հաղթանակով, ես այստեղ չէի լինի, կասեի՝ ես գիտեմ ինչի համար է իմ երեխան գնացել ու զոհվել։ Այսօր ես չգիտեմ ինչու, այնքան ինչուներ ունենք»,- արցունքն աչքերին ասաց մայրը։
Նրա խոսքով՝ եթե ինքը մենակ մնա, ապա մինևնույն է Փաշինյանին համարելու է հայրենիքի դավաճան։ Այս խոսքերից հետո երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Դավաճան, դավաճան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան