Մենք կորցնում ենք մեր երկիրը. Կանանց երթը՝ Ֆրանսիայի հրապարակից
«Դիմադրություն» շարժման կին անդամներն այսօր երթ են անցկացնում Ֆրանսիայի հրապարակից։
Երթին մասնակից կանանցից շատերն իրենց հետ բերել են նաև երեխաներին։
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգարի Ղազարյանի կինը՝ Մարիաննա Ղազարյանը վստահ է, որ այս պայքարն իր արդյունքը կունենա։
«Այսօր բոլոր արժեքները զրոյացրել են, իսկ մենք ուզում ենք վերականգնել մեր արժանապատվությունը, մեր երեխաների ապագայի համար տեսլական ունենալ, դրա համար դուրս ենք եկել, պայքարում ենք և գնալու ենք մինչև վերջ։
Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որոնք 2018 թ-ին դուրս էին եկել փողոց, այսօր էլ դուրս գան և իրենց սխալն ուղղեն։ Գիտեմ, որ այն ժամանակ ազնիվ մղումներով են դուրս եկել, ուզում էին ավելի լավ ապրել, բայց այսօր այլ հարց է, այժմ երկրի, Արցախ հարցն է դրված։ Մենք կորցնում ենք մեր երկիրը, պետք է կողքի դնեն իրենց քաղաքական հայացքներն ու դուրս գան պայքարի»,- ասաց Մարիաննա Ղազարյանը։
Ադրբեջանագետ ԱՆժելա Էլիբեգովան էլ նշեց, որ կարևոր է ցույց տալ այստեղ հավաքված կանանց արժեհամակարգը։
«Հասկանում եք չէ՞, որ մենք պատշգամբներից միջնամատ ցույց չենք տալիս, չենք թքում մարդկանց վրա։ Հակառակը, մենք մեր երեխաների մեջ փորձում ենք սերմանել հայրենիքի հանդեպ հոգատար վերաբերմունք, սեր, ճիշտ արժեքներ՝ զոհվածների ծնողների, պատերազմի մասնակիցների, պետական սիմվոլների, Արցախի հանդեպ։ Հայ կինը պետք է սերունդներ դաստիարակի ճիշտ արժեհամակարգով, որպեսզի կարողանանք ձերբազատվել մեր հասարակության մեջ, ցավոք սրտի, մեծ տարածված ստացած մի շարք արատավոր երևույթներից»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում