Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 4 դեպք
Պաշտոնական տվյալների համաձայն, հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում այս տարվա հունվար-մարտին գրանցվել է մայրական մահացության 4 դեպք։ Մայրական մահացության գործակիցը կազմել է՝ 49.4 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով։
Համեմատության համար նշենք, որ 2021թ. հունվար-մարտին գրանցվել է մայրական մահացության 3 դեպք, իսկ 2020-ի հունվար-մարտին, ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, մայրական մահացության դեպք չի գրանցվել։
Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության, այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 8 707 մահվան դեպք, որից 4 825-ը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, 1 298-ը՝ նորագոյացություններից, 866-ը՝ շնչառական օրգանների, 346-ը՝ մարսողական օրգանների, 43-ը՝ վարակիչ և մակաբուծային հիվանդություններից։ Նախորդ տարի հանրապետությունում հունվար-մարտին գրանցվել է մահվան 8 3431 դեպք։
Ինչ վերաբերում է COVID-19-ից գրանցված մահվան դեպքերին, ապա հունվար-մարտին Հայաստանում վիրուսից մահացել է 657 մարդ։
Վիճակագրությունից նաև տեղեկանում ենք, որ առաջին եռամսյակում գրանցվել է 0-1 տարեկան երեխաների 59 մահվան դեպք։ Մահացած երեխաներից 37-ը եղել են տղաներ, 22-ը՝ աղջիկ։
Մինչև մեկ տարեկան 45 երեխայի մահ վրա է հասել շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներից, բնածին անկանոնություններից ու ձևախախտումային խանգարումներից։
Նշենք նաև, որ 2022թ-ի հունվար-մարտին հանրապետությունում ծնվել է 8 098 երեխա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան