Երևանի փողոցներով հնչելու է «Զարթնիր լաո» և «Արցախն է կանչում» երգերը
«Դիմադրություն» շարժումն այսօր ունի միջոցառումներ և Երևանում, և Երևանից դուրս։
Մասնավորապես, Վանաձորում կայանալու է հանրահավաք՝ ժամը 13։00-ին։ Ժամը 09։30-ին «Դիմադրություն» շարժումն ավտոերթ է կազմակերպում դեպի Վանաձոր։ Շարժվելու են Աշտարակի խճուղու սկզբնամասից։
Ժամը 12։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու երթ՝ բացառապես կանանց և աղջիկների մասնակցությամբ։
Ժամը 13։00-14։00-ն ավտոերթ՝ Երևանի փողոցներով «Զարթնիր լաո» և «Արցախն է կանչում» երգերի ուղեկցությամբ, Արցախի և Հայաստանի դրոշներով։
Ժամը 18․00-ին Ֆրանսիայի հրապարակում կլինի մշակութային ծրագիր։
Ժամը 20։00-ին կկայանա հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, որից հետո տեղի կունենա շարժման ավանդական երթը։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը առավոտյան ես մասնակցելու եմ Արթուր Վանեցյանի գլխավորած ավտոերթի. Արսեն Բաբայան
- Սերժ Սարգսյանը քաղաքական պայքարի այս փուլը գնահատում է «աշխատանքային»
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները
- Իշխանությունը ոչ միայն խուճապի, այլ հիստերիայի մեջ է. Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Այսօր իրական իշխանությունը ժողովուրդն է, իսկ իշխանությանը պետք է լուրջ վերաբերվել
- Արթուր Վանեցյան. Հայրենիքի ազատագրական պայքարը չի կարող հոգնեցուցիչ լինել