Պետք է դուրս գան և կանգնեն պայքարի շարքերում, որ չունենանք այն, ինչ ունեցանք Արևմտյան Հայաստանում. Առուշան Առուշանյան
«Ես կարծում եմ, որ բոլոր ազգերի մեջ էլ կան մարտիկներ, անտարբերներ և դավաճաններ: Գենետիկ կոդով դավաճանին դժվար է խելքի բերել, գուցե՝ անհնար, բայց մարդիկ, ովքեր անտարբեր են, կամ մտավախություն ունեն, պետք է հասկանան, որ անհրաժեշտ է պայքարել իրենց երկրի համար»,-Գյումրու Թատերական հրապարակից հայտնեց Առուշան Առուշանյանը:
Նրա կարծիքով՝ բոլորը պետք է մասնակցեն բողոքի ակցիաներին, ոչ թե դրան հետևեն հեռուստացույցից, կամ ֆեյսբուքից:
«Պետք է դուրս գան և կանգնեն պայքարի շարքերում, որ չունենանք այն, ինչ ունեցանք Արևմտյան Հայաստանում, պետք է պայքարենք մինչև վերջ»,-հայտարարեց Առուշանյանը:
Նա ասաց, որ Աստված պետք է կորով տա այս օրերին երթերում և հրապարակներում պայքարողներին:
«Պետք է անհատապես ճանաչենք նրանց, ովքեր պայքարում են երկիրը ներքին թշնամուց ազատելու համար»,- Հայտարարրեց Առուշան Առուշանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան