Մտեք ամեն հայի տուն և կտեսնեք, որ յուրաքանչյուրում կա բարձր գոռոց Հայաստանում կատարվածի վերաբերյալ. Արտյուշ Գևորգյան
«Այս 4 տաիների ընթացքում զանգվածային անջրպետներով Հայաստանը բաժանված է հատվածների: Մեկը մյուսի հետ թշնամանք ու լարվածություն ունի, ինչի ապացույցն այսօր ճանապարհի կազմակերպածն էր»,-Գյումրիում կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց գյումրեցի քանդակագործ Արտյուշ Գևորգյանը, և հավելեց. «Բայց այս չորս տարիների ընթացքում, լինելով դեմ այս իշխանությանը և իր արածներին, մեր խաչի ծերից չկտրեցինք, որ այդ անդունդն անցնենք և բոլորին հրավիրենք մարդկային զրույցի, որպեսզի պատերի տարբեր անկյուններից չգոռան և տարբեր տեսակի ժեստեր չանեն պայքարողների ուղղությամբ»:
Հայտնելով, որ չի ուզում խոսել «Դիմադրության» շարժման շարասյան ճանապարհը փակած կանանց ցույց տված ժեստերին և հայհոյանքներին՝ քանդակագործը ցանկություն հայտնեց գնահատել նախորդ օրը տեղի ունեցած կանանց երթը:
«Կանանց երթը մայրության, զսպվածության, գեղեցիկի, հոգու ու ներաշխարհի քայլ էր ընդդեմ իշխանության»,-հայտարարեց Արտյուշ Գևորգյանը:
Քանդակագործի խոսքերով՝ Գյումրու Թատերական հրապարակ են եկել կայացած, ինտելեկտուալ մարդիկ, քանի որ իրենց ապրած 34 տարվա կյանքը, իրենց երիտասարդությունը,որ եղել է հանուն Արցախի, սուտ լինել չի կարող, որովհետև Նիկոլը չի կարող Արցախը միացնել Ադրբեջանին, որովհետև իրենց երեխաները պայքարել և պայքարելու են դրա համար:
Հայտարարելով, որ սկսվածը գաղափարի, տեսակի կռիվ է, ոչ թե անձերի և կուսակցությունների պայքար՝ Գևորգյանն ասաց. «Սա ոտքերի վրա կանգնած մարդու կռիվ է, սա սոցիալական կռիվ չէ, մենք 34 տարի նեղության մեջ հանուն Արցախի ապրել ենք, երեխաներ ունեցել և պատրաստ ենք ևս 30 տարի սպասել, թեպետ կուզեի, որ Աստծո ժամացույցով շուտ գար այդ օրը, բայց երբեք չենք համաձայնի Արցախը թողնել թշնամուն:
Մտեք ամեն հայի տուն և կտեսնեք, որ յուրաքանչյուր ընտանիքում կա բարձր գոռոց կատարվողի վերաբերյալ: Մեծամասնությունը ուղղակի չգիտեն պայքարի այն հունարները, որ իշխանությունները գիտեին՝ 4 տարի առաջ զանգվածային անկարգություներ հրահրելով:
Բայց մենք իրենց զենքերով և մեր պարզ մաքուր ոգեղեն ցանկություններով ենք պայքարելու իշխանության դեմ»:
Նա գյումերցիներն կոչ արեց տեր կանգնել իրենց երկրին, որի մասնիկն են:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Մեր պատուհասները, ականջներով ծափ տալով, ասում են՝ բանակցություններն առանց նախապայմանների են
- Պետք է դուրս գան և կանգնեն պայքարի շարքերում, որ չունենանք այն, ինչ ունեցանք Արևմտյան Հայաստանում. Առուշան Առուշանյան
- Արսեն Բաբայան. Ով կփորձի Վանաձոր խոշորացված համայնքի առկա բյուջեից ծախսեր կատարել, կկատարի հանցագործություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին