Գյումրիում մեկնարկեց հանրահավաքը. «Սա Նիկոլ Փաշինյանի ամենաստոր արարքներից մեկն է»
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։ Կազմակերպիչները ներողություն խնդրեցին այն ուշ սկսելու համար:
Սևակ Նազարյանն ասաց՝ ճանապարհին քաղաքացիներ, այդ թվում գերեվարվածների հարազատներ փակել էին ճանապարհն ու իրենցից պահանջում, որ վերադարձնեն նրանց կամ չխանգարեն վերադարձնելուն։
«Սա Նիկոլ Փաշինյանի ամենաստոր արարքներից մեկն է. հային հանել հայի դեմ՝ օգտվելով ծնողների զգացմունքային իրավիճակից, օգտվելով այն փաստից, որ իրենից է կախված գերեվարվածների վերադարձը։ Հային հայի դեմ հանելով՝ նա փորձում է զսպել ընդդիմության հավաքները։ Հիմա մենք ասում ենք, Նիկո՛լ, քեզ մոտ չի ստացվելու, որովհետև արժանապատիվ հայ մարդիկ ոտքի են կանգնել դուրս շպրտելու քեզ, վերականգնելու մեր կոտրված ողնաշարը»,-ասաց հանրահավաքը վարող Սևան Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Ճանապարհը փակել էին համայնքային բյուջեներից աշխատավարձ ստացող մի քանի անձինք
- «Դռոշը վառիք, դրա համար գերիներին չբերին». գյումրեցիները խառնել են հարց-պատասխան ու տեղեկություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան