Արթուր Խաչատրյան. Չորս տղա ունեմ, ինձանից շատ ո՞վ պետք է խաղաղություն ուզի
«Ես ուզում եմ հիշեցնել այս իշխանությունների դիրքորոշումը գերեվարված տղաների մասին։ Հիշո՞ւմ եք՝ ասացին, մեր տղաները չեն նեղանա, որ մեկ-երկու ամիս ավելի մնան Բաքվի բանտերում»,-ասաց դաշնակցական գործիչ Արթուր Խաչատրյանը՝ ելույթ ունենալով Գյումրիում ընթացող հանրահավաքում։
Նա նշեց, իշխանությունները հայտարարել են, գերիների հարցը համարվում են փակված, իսկ հիմա այդ մարդկանց դժբախտությունը ցանկանում են շահարկել, փորձում են նրանց էլի խաբել։
«Այդ մարդիկ՝ իշխանությունները, թող իրենց խոստումը կատարեն։ Չորս տարի կլինի, որ Փաշինյանը վարչապետ է։ Այս ընթացքում ի՞նչ է արել, որ մարդկանց ասում է՝ ինձ էլի ժամանակ տվեք։ Ո՞ր խոստումն է կատարել։ 2018-ին ասում էր՝ ձեզ երջանկություն կբերեմ։ Ես խոսքս ուղղում եմ Հոռոմի խաչմերուկում հավաքված մարդկանց, դուք երջանի՞կ եք, ձեզ երջանկություն բերե՞լ է։ Հիմա ասում է խաղաղություն կբերեմ, խաղաղություն ծնկի իջած չեն ստանում, աշխարհի ոչ մի թույլ ժողովուրդ խաղաղ չի ապրում, մուրալով խաղաղություն չկա»,-հարցերց Խաչատրյանը, ինչին հավաքվածներն արձագանքնեին՝ ոչ։
Նա ասաց, որ չորս որդի ունի, իրենից շատ ո՞վ պետք է խաղաղություն ուզի, բայց հասկանում է, որ խաղաղության համար պետք է հզոր, ուժեղ լինենք, ազգային իշխանություն ունենանք։
Խաչատրյանը հարցրեց՝ անօթևան բնակիչներ ունեցող Գյումրիում անցած տարիների ընթացքում քանի՞ շենք է կառուցվել։ Պատասխամեցին՝ ոչ մի։
«Մի հավատացեք նրան»,-ասաց Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Մեր պատուհասները, ականջներով ծափ տալով, ասում են՝ բանակցություններն առանց նախապայմանների են
- Պետք է դուրս գան և կանգնեն պայքարի շարքերում, որ չունենանք այն, ինչ ունեցանք Արևմտյան Հայաստանում. Առուշան Առուշանյան
- Գյումրիում մեկնարկեց հանրահավաքը. «Սա Նիկոլ Փաշինյանի ամենաստոր արարքներից մեկն է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան