Արցախում մայիսի 9-ին ժամը 11:00-ին կհայտարարվի է Լռության րոպե
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մայիսի 9-ին Արցախի Հանրապետությունում տեղի կունենան հետևյալ միջոցառումները.
«Ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում կհայտարարվի է Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել:
Լռության րոպեից անմիջապես հետո (ժամը 11:01-ին) Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Մեծ հայրենական, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների:
Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարից Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի պատմական Սուրբ Խաչի առաջնորդությամբ կմեկնարկի Խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Ժամը 14:00-ին «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում կկազմակերպվի «Հաղթանակի ակնթարթներ» մշակութաժամանցային ծրագիր (ավանդական խաղեր, պլեներային նկարչություն, «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր, դաշտային խոհանոցի ծավալում):
Կոչ ենք անում ցուցաբերել ակտիվ մասնակցություն»։
Հարակից հրապարակումներ`
- Այս հրապարակն ունի երկու հայտարարություն՝ Փաշինյանի անհապաղ հրաժարականը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դերզյան
- Նիկոլ, դուրս արի և մեր աչքերի մեջ նայելով ասա՝ ինչու մեզ զրկեցիր մեր բալեքին գրկելուց. զոհվածի մայր
- Երևանի փողոցներով հնչելու է «Զարթնիր լաո» և «Արցախն է կանչում» երգերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան