Վահե Հակոբյան. Մեր պատուհասները, ականջներով ծափ տալով, ասում են՝ բանակցություններն առանց նախապայմանների են
«Ես այսօր երկար կարող եմ գովեստի խոսեր ասել Գյումրիի մասին, նրա ստեղծած հումորի, մշակույթի, նրա բնակիչների թասիբի մասին։ Բայց մենք ժամանակ չունենք, ժողովուրդ ջան, թշնամին մեր տուն է մտել»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ ելույթ ունենալով Գյումրիում ընթացող հանրահավաքում։
Նա ասաց՝ թուրքերը Հայաստանի հետ միշտ խոսում են նախապայմաններով՝ Արցախի հարցի լուծում հօգուտ Ադրբեջանի, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում։
«Այսօր ասում են՝ բանակցում ենք առանց նախապայմանների, բա «Զանգեզուրի միջանցքը» ի՞նչ է, որ նախապայման չի։ Իսկ մեր պատուհասները, ականջներով ծափ տալով, գնում գալիս են, ասում են՝ բանակցությունները տանում ենք առանց նախապայմանների։ Ասում են՝ միջանցքը տվեք, որ սահմանը բացենք։ Է, ա՛յ թուրքեր, դուք եք սահմանը միակողմանի փակել, բացում եք, բացեք։ Սահմանը բացելու համար մենք բան չունենք տալու, ժողովուրդ։ Հիմա էլ առաջ են քաշում Թուրքիայի հետ սահմանազատման հարցը»,-ասաց Հակոբյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ կողմ են հարևանների հետ երկարաժամկետ խաղաղության, բայց այդ խաղաղությունը պետք է լինի ոչ մեր ինքնասիրության, թասիբի, տարածքային ամբողջականության հաշվին։
«Այս կառավարությունը պարտություններով մեզ տանում է նման խաղաղության։ Այս հարցի միակ լուծումը սա է՝ Նիկոլ, հեռացիր»,-ասաց Հակոբյանն ու ներկաները վանկարցեին «Միկոլ, հեռացիր, «Նիկոլ, դավաճան»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է դուրս գան և կանգնեն պայքարի շարքերում, որ չունենանք այն, ինչ ունեցանք Արևմտյան Հայաստանում. Առուշան Առուշանյան
- Գյումրիում մեկնարկեց հանրահավաքը. «Սա Նիկոլ Փաշինյանի ամենաստոր արարքներից մեկն է»
- Արսեն Բաբայան. Ճանապարհը փակել էին համայնքային բյուջեներից աշխատավարձ ստացող մի քանի անձինք
- «Դռոշը վառիք, դրա համար գերիներին չբերին». գյումրեցիները խառնել են հարց-պատասխան ու տեղեկություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան