Եթե սրտիդ դարդ է եղել թշնամու դրոշ այրելը՝ ադրբեջանական դրոշը վերցրու ու ինքդ գնա Բաքու.Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Նիկոլ, շուտով կարո՞ղ է ասես՝ Երևանի կենտրոնում ադրբեջանական դրոշ տեղադրեք ու կհաստատվի խաղաղություն։
Այ կապիտուլյանտ, գերիների հարազատներին համոզել ես, թե իբր ադրբեջանական դրոշ այրելու պատճառով իրենց որդիները դեռ Բաքվում են։
Դու էիր ասում 1-2 ամսից կգան գերիները...բա բերեիր,1 տարի անցել է։
Հաջորդ քայլդ ո՞րն է լինելու …մարդկանց հորդորելը ադրբեջանական դրոշներով երթ իրականացնելը։
Մարդկանց ցավի վրա հակապետական ու լկտի մանիպուլյացիա ես անում։
Գերիները քո պատճառով են հայտնվել Բաքվի բանտերում։
Եթե սրտիդ դարդ է եղել թշնամու դրոշ այրելը՝ ադրբեջանական դրոշը վերցրու ու ինքդ գնա Բաքու։
Հայաստանի ադրբեջանացում չի լինելու։
Ողորմելի շանտաժներդ էլ չեն աշխատելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Ճանապարհը փակել էին համայնքային բյուջեներից աշխատավարձ ստացող մի քանի անձինք
- «Դռոշը վառիք, դրա համար գերիներին չբերին». գյումրեցիները խառնել են հարց-պատասխան ու տեղեկություն