Նիկոլի մանկլավիկներ, Նիկոլից երբ պրծնենք՝ ձեզնով ենք զբաղվելու. Հայկ Մամիջանյան
«Մեր գերեվարված զինվորների հարազատներին ուզում եմ հիշեցնել միայն մեկ բան՝ նոյեմբերի 9-ի պայմանագրում բոլոր գերիները պետք է փոխանակվեին բոլորի դեմ: Ի՞նչ արեց Նիկոլը՝ տվեց հանցագործներին, որոնք պահվում էին Շուշիի բերդում ու փոխարենը չկարողացավ հետ բերել մեր տղերքին»,-Գյումրու Թատերական հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջնայնը
Նա հիշեցրեց, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գերեվարվեցին Շիրակի մարզի կամավորները, որից հետո էլ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածությամբ հողեր հանձնեց:
«Հետո ադրբեջանցիները պահանջեցին ականապատ տարածքների քարտեզները, որոնք Փաշինյանը կես տարի տակը դրած պահեց՝ մեր տղեքին տանջելով Բաքվի բերդերում և հունիսի 20-ի ընտրություններից երկու շաբաթ առաջ դրանք հանձնեց, որպեսզի մարդկանց, գերիների կյանքերի վրա կրկին ձայներ հավաքի»,-հայտարարեց Մամիջանյանը և դիմեց ցուցարարներին՝ հարցնելով, թե նման արարք անողը մա՞րդ է:
Ընդդիմադիր պատգամավորը ներողություն խնդրեց գերեվարվածների ծնողներից, որ նրանց որդիների փոխարեն ինքը չէ Բաքվի բանտերում:
«Ինչ վերաբերում է Նիկոլի մանկլավիկներին, այն սադրիչներին, որոնք մարդու վիշտն են օգտագործում, նրաց ասում եմ՝ ոտի տակ մի ընկեք, Նիկոլից երբ պրծնենք՝ ձեզնով ենք զբաղվելու»,-հայտարարեց Մամիջանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ ավտոերթի ճանապարհին «Դիմադրության» շարժման դեմ կազմակերպած քաղաքացիների ակցիան փաստում է, որ ուժայիններն արդեն հրաժարվում են կատարել Նիկոլի կեղծ, ապօրինի հրամանները:
«Մենք պայքարի ամենավերջնական փուլում ենք, էլ բան չի մնացել, ձեզնից երկու խնդրանք ունեմ: Առաջին՝ ինքնակազմակերպվեք, տեղերում խաղաղ անհնազանդության ակցիաներ արեք, որ սրան շուտ քշենք: Երկրորդ՝ վաղը, մեր հաղթանակի օրը, ժամը 17:00-ին Նիկոլը պետք է տեսնի թե հաղթող ժողովուրդն ինչպես է լինում»,-խոսքն ավարտեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Մտեք ամեն հայի տուն և կտեսնեք, որ յուրաքանչյուրում կա բարձր գոռոց Հայաստանում կատարվածի վերաբերյալ. Արտյուշ Գևորգյան
- Արթուր Խաչատրյան. Չորս տղա ունեմ, ինձանից շատ ո՞վ պետք է խաղաղություն ուզի
- Վահե Հակոբյան. Մեր պատուհասները, ականջներով ծափ տալով, ասում են՝ բանակցություններն առանց նախապայմանների են
- Արսեն Բաբայան. Ճանապարհը փակել էին համայնքային բյուջեներից աշխատավարձ ստացող մի քանի անձինք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան