Մանուել Մանուկյանի կալանավորման միջնորդությունը մերժվել է
Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է.
«Րոպեներ առաջ դատավոր Մարիկյանը Մանուել Մանուկյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ քննիչի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը ՄԵՐԺԵՑ!!
Հիշեցնեմ, որ խոսքը գնում էր հավաքի մասնակցելու դեպքի մասին. վարույթն իրականացնող մարմինը հավաքին մասնակցելը դիտարկում է որպես խուլիգանություն՝ պատճառաբանելով, որ դրա արդյունքում խախտվում է հավաքին չմասնակցողների իրավունքները»։
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալել են իր սահմանադրական իրավունքն իրացնող Մանուել Մանուկյանին։ Նույն հոդվածի հատկանիշներով նրան մեղադրանք էր առաջադրել, ներկայացվել կալանքի միջնորդություն։
Հարակից հրապարակումներ`
- Կալանքի միջնորդություն է ներկայացվել Մանուել Մանուկյանին, որ մասնակցել է խաղաղ և առանց զենքի հավաքի
- Բերման ենթարկելիս վնասվածք են հասցրել Մանուել Մանուկյանի ձեռքին, այդ նույն ձեռքից վիրավորվել է պատերազմի ընթացքում. Փաստաբան