Ոստիկանությունը խուզարկել է ՀՅԴ Արմավիրի մարզային գրասենյակներն ու դաշնակցականների տները
Երեկ ուշ երեկոյան Արմավիրի մարզի ընդանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՅԴ Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանի և ՄԿ անդամ Ալեքսան Ալեքսանյանի ձերբակալության իրավաչափության հարցով դատաքննությունը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ դատարանը որոշել է 2 ամսով կալանավորել Ա. Մխիթարյանին և Ա. Ալեքսանյանին:
ՀՅԴ-ից հայտնում են, որ այսօր առավոտյան ՀՀ ոստիկանությունը վերսկսել է խուզարկությունները ՀՅԴ մարզային գրասենյակներում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը Yerkir.am-ին փոխանցել է, որ այսօր խուզարկվել է նաև ՀՅ Դաշնակցության Էջմիածնի կոմիտեության գրասենյակը: Ոստիկանությունն առգրավել է գրասենյակի համակարգիչը եւ դուրս եկել:
Իրավապահները խուզարկություններ են իրականացրել նաև Արմավիրի և Էջմիածնի ՀՅԴ-ական գործիչների տներում։