Եթե դուք կանգնած չեք ձեր ժողովրդի կողքին, ուստի մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել․ Աշոտ Մինասյան
«Ես Ձեր զինվորն եմ և մնալու եմ, քանի գոյություն ունեմ, մինչև կարողանանք հաղթել ... և ցմահ մնալու եմ զինվոր»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Սիսակյան գնդի հրամանատար Աշոտ Միանասյան, որը հանրության շրջանում հայտնի է նաև «Աշոտ երկաթ» անվամբ։
Պատմության էջերով անցնելով, Աշոտ Մինասյանը համեմատություններ արեց՝ նշելով․
«Սրանից 100 տարի առաջ, արցախյան զորագնդերը հասնելով Հայաստան, կերտեցին Բաշ-Ապարան և Սարդարապատ հաղթանակները։ 100 տարի հետո այս ապիկար իշխանությունները վերացրեցին, ոչնչացրեցին ոչ միայն այս զորագնդերն , այլև Արցախը հանձնեցին թուրքերին։ Սրանից 100 տարի առաջ հայ հոգևորականը, հայ մտավորականը, հայ բարեգործը մի ոսկի տալով, աշխարհի բոլոր ծայրերից հավաքում էին հայ երեխաներին, որպեսզի փրկեն հայությանը։ Այսօր այս իշխանությունները Հայաստանը հանձնում են թուրքերին»:
Աշոտ Մինասյանի խոսքով՝ 24 տարի առաջ, այս իշխանությունների «հոգևոր հայրը» հայտարարել է , որ գալիս է պատերազմի իշխանությունը և հեռանում է խաղաղության իշխանությունը։
«Չորս տարի առաջ սրանք եկան և ստեղծեցին պատերազմի իշխանություն։Այս իշխանության հետ գալով, իրենք իրենց հետ բերեցին ստի իշխանություն։Դատապարտեցին մեր բանակի բոլոր գեներալ-գնդապետներին, իրենց ստահոտ լուրերով, շինծու քրեկան գործեր հարուցեցին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների դեմ, մահվան հասցրեցին Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այսօր դատավճռի առաջ են կանգնել իրենք, որ վաղը պատասխան են տալու իրենց սերունդներն, ինչպես պատասխան տվեցին թուրքերի մնացորդները՝ ծնկի գալով և աղերսելով, որ իրենց ներեն»։
Ազատամարտիկը նաև հարց ուղղեց այս իշխանություններին․«Դուք որտե՞ղ եք ձեր մեղքերը քավելու։ Հոգևորականը, անգամ սրբազանը չի կարող ձեր մեղքերին թողություն տալ»։
Իր ելույթի ավարտին, Արցախյան երեք պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կոչով դիմեց համայն հայությանը՝ ոստիկանին, մտավորականին և այլոց․ «Եթե դուք կանգնած չեք ձեր ժողովրդի կողքին, ուստի մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ երիտասարդը կապիտուլացված չէ․ Դավիթ Ափոյան
- Գերության մեջ ես, իմ Շուշի, հետ ենք բերելու. երգչուհի Մադլեն Ասրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան