Արթուր Վանեցյան. Եռատոն կերտած ագը չի կարող ծնկել
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի դուրս եկած քաղաքացիներին շնորհավորեց եռատոնի կապակցությամբ։
«Ժողովուրդ, եռատոն կերտած ագը չի կարող ծնկել։ Մեզ չեն կարող ծնկի բերել։ Մենք վերականգնելու ենք մեր Եռատոնը: Ժամանակավորապես վատ տրամադրությամբ ենք նշում այս տոները»,-ասաց քաղաքական գործիչը, երբ երթի մասնակիցները հասել էին մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ։
Նա ասաց, Հայրենական պատերազմում տարած հաղթանակի գործում հայ ժողովուրդը կարևոր դեր է ունեցել, նա դեռ նոր հաղթանակներ է կերտելու։
«Հաղթանակ, Արցախ, Հայաստան։ Ժողովուրդ ջան, շարժվում ենք առաջ, մեր պայքարն արդար է ու անկասելի»,-խոսքն ամփոփեց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Երդվում ենք՝ Արցախը չենք զիջելու, Հայաստանը հզորանալու է․․․»
- Եթե դուք կանգնած չեք ձեր ժողովրդի կողքին, ուստի մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել․ Աշոտ Մինասյան
- «Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո». Իշխան Սաղաթելյան