Գերմանիայում նախազգուշացրել են սննդամթերքի պակասի մասին
Գերմանական սննդամթերքի ասոցիացիաները գերմանացիներին զգուշացրել են հումքի գների բարձրացման պատճառով սննդամթերքի պակասի վտանգի մասին։ Այս մասին մայիսի 9-ին հայտնել է Das Erste հեռուստաալիքը՝ փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։
Ըստ աղբյուրի՝ հումքի գներն աճում են ուկրաինական ճգնաժամի պատճառով, դրա հետ մեկտեղ բարձրանում են նաև սննդամթերքի գները: Այս կապակցությամբ սննդամթերքի ասոցիացիաները Գերմանիայի իշխանություններին, մասնավորապես գյուղատնտեսության և պարենի նախարար Ջեմ Օզդեմիրին կոչ են արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:
«Ինչ-որ պահի հարցը կարող է լինել ոչ թե այն, թե որքան արժեն մեր արտադրանքի բաղադրիչները, այլ այն, թե արդյոք մենք կարող ենք իրականում դրանք ձեռք բերել», - ասել է գերմանական սննդի արդյունաբերության դաշնային ասոցիացիայի ղեկավարը։
Համապատասխան ոլորտային ասոցիացիաները նախազգուշացրել են կաթնամթերքի մինչև 20%-ով և հացաբուլկեղենի մինչև 30%-ով թանկացումների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան