Հայ երիտասարդը կապիտուլացված չէ․ Դավիթ Ափոյան
«Մենք պայքարել ենք հանուն Արցախի, հանուն մեր հայրենիքի։ Մեր հայրենիքի պաշտպանության համար թափվել է մեր եղբայրների արյունը։ Մեզանից յուրաքանչյուրը, որը հետ է վերադարձել պատերազմից ողջ, պարտավոր է հարգել և սրբորեն կրել գաղափարը՝ հավատարիմ մնալ մեր ընկերների թափված արյունին։ Մենք պետք է շարունակենք մեր ընկերների գործը։ Նրանք զոհվել են հանուն մեր վաղվա ապագայի։ Իրավունք չունենք ապրել մեր գլուխները կախ, մենք պետք է ապրենք արժանապատիվ»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը։
Ափոյանի խոսքով ՝ հայրենիքի համար մեզանից յուրաքանչյուրը փորձել է անել առավելագույնը, սակայն պետք է գիտակեցել, որ այս դժվար պահից դուրս գալու համար պետք է պայքարել։
«Հայ երիտասարդը կապիտուլացված չէ։Դա պետք է հասկանա մեզանից յուրաքանչյուրը։ Դա պետք է հասկանա ամբողջ աշխարհը։ Համալսարանականի համար իր զենքն իր գիտելիքն է, գիտությունը, կրթությունը, մշակույթը։ Բայց երբ անհրաժեշտ լինի մենք զենք ենք վերցնելու և մեր հայրենիքի համար պայքարելու ենք զենքով»,- նշեց նա և հավելեց․
«Որքան էլ երկար լինի մայրամուտը, դրան հաջորդելու է արևածագը։ Ես վտահ եմ, որ այդ արևածագը հեռու չէ։ Դրա համար պետք է պայքարենք՝ կոտրելով մեր միջի անտարբերությունը։ Բոլորը պետք է հասկանան՝ հայ երիտասարդը չի հանձնվել։ Նա հավատարիմ է իր պատմական ժառանգությանը և պայքարելու է դրա համար։
ԵՊՀ ՈՒԽ նախագահն իր խոսքն ուղղելով դրսի ուժերին, որոնք փորձում են խարխրել միասնությունը և ոտնատակ տալ հայ ժողովրդի պատմական ժառանգությունը, նշեց․
«Մենք եղել ենք, կանք և հավատարիմ ենք մնալու մեր պապերի ժառանգությանը։ Ոչ ոք չկասկածի, ցանկացած պահի հայ երիտասարդը ոտքի է կանգնելու և պայքարելու է այնպես, ինչպես 90-ականներին, ինչպես 2016թ․-ին և պայքարեց 2020-ին։ Մենք չենք պարտվել։ Հայ երիտասարդը չի պարտվել։ Մենք պայքարելու ենք և ցույց ենք տալու մեր միասնությունը ողջ աշխարհին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին