Արևմուտքն ընտրել է ֆաշիզմը վերակենդանացնելու ուղին. Զախարովան՝ Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին
Եվրոպական երկրների բնակիչները պետք է վախենան հայելու մեջ իրենց արտացոլանքից, քանի որ ֆաշիզմի վերակենդանացման համար նրանց կուրսի ընտրությունն արդեն ակնհայտ է։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ դատապարտելով Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակումը, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
Հիշեցնենք, որ այսօր Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա կարմիր ներկ են լցրել, երբ նա գերեզմանոցում ծաղկեսպակով մոտեցել է Երկրորդ աշխարհամարտում զոհված Կարմիր բանակի զինծառայողների հուշարձանին:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանների քանդումը, գերեզմանների պղծումը, իսկ այժմ նաև յուրաքանչյուր պարկեշտ մարդու համար սուրբ օրը ծաղիկներ դնելու արարողության խափանումը ապացուցում են առանց այդ էլ ակնհայտը. Արևմուտքն ընտրել է ֆաշիզմը վերակենդանացնելու ուղին»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան