Լևոն Շարաֆյան. Ես ձեր կողքին եմ, ձեր հետ միասին քայլում եմ Երևանի փողոցներով, եթե պետք է, փակում եմ այդ փողոցները
ԱՄՆ-ից տեսաուղերձով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին ու հայ ժողովրդին դիմել է ՀՀ վաստակավոր արտիստ դերասան Լևոն Շարաֆյանը։ Նրա տեսաուղերձը ցուցադրվեց Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։
«Դժբախտաբար, չեմ կարող ֆիզիկապես ներկա լինել այդտեղ, բայց հավատացնում եմ՝ հոգով, սրտով, իմ ամբողջ էությամբ ես ձեր կողքին եմ, ձեր հետ միասին քայլում եմ Երևանի փողոցներով, եթե պետք է, փակում եմ այդ փողոցները, ես ձեզ հետ եմ ամենուր՝ և Արցախում, և Գյումրիում, և Վանաձորում, և Սյունիքում»,- ասաց Շարաֆյանը՝ նշելով, որ հայ ժողովորդի հետ կլինի այնքան ժամանակ, մինչև որ վարչապետի աթոռին նստածը հրաժարական տա։
«Նիկոլ, գիտեմ ինձ լսում ես, հիմա տես ինչ եմ ասում քեզ՝ 4 տարի խաբել ես այս ժողովրդին, 4 տարի դու հպարտ քաղաքացուն, որի առաջ ծնկի էիր գալիս, խաբել ես։ 44-օրյա պատերազմի ժամանակ դու փուռը տվեցիր 5000-6000 մատղաշ երեխա, նրանց արյունը քո վրա է։ 14 հազար երիտասարդ դարձավ հաշմանդավ, նրանց արյունն էլ քո վրա է։ Դու կամերայի առաջ առանց ամաչելու գնում ես Եռաբլուր և, պղծելով այդ մատղաշ երեխաների գերեզմանները, ծնկի ես գալիս կարծես թե ներողություն ես խնդրում, բայց էլի խաբում ես այդ երեխաներին, որոնց դու, դու փուռը տվեցիր առանց խղճմտանքի։
Նիկոլ, լսիր տես ինչ եմ ասում՝ դու սիրում ես կապիտուլյացիա ստորագրես։ Նոյեմբերի 9-ին դու ստորագրեցիր այդ խայտառակ կապիտուլյացիան, հիմա այսօր՝ մայիսի 9-ն է, Շուշիի ազատագրման օրը և այս օրը լավ կլինի, որ դու ստորագրես քո կապիտուլյացիան ու հեռանաս ոչ թե Հայաստանից, դու չես կարող Հայաստանից հեռանալ, չես կարող գիշերը ծպտված թռչել, գնալ եվրոպական երկիր, առավել ևս գալ ԱՄՆ, դու այստեղ էլ տեղ չունես»,- ասաց վաստակավոր արտիստը։
Լևոն Շարաֆյանը խոսք հղեց նաև երիտասարդներին. «Ես հպարտ եմ մեր երիտասարդներով։ Ես ձեր ցավը տանեմ։ Հպարտ եմ ձեր բռունցքներով, հպարտանում եմ ձեր վառվռուն աչքերով, հպարտանում եմ, երբ լսում եմ ձեր խզված ձայները։ Ապագան ձերն է, սիրելիներս, դուք պետք է կերտեք Հայաստանի ապագան, շենացնեք Հայաստանը, ստեղծեք ամուր բանակ և Երևանը դարձնեք դրախտավայր։ Գուցե ես չտեսնեմ դա, բայց ես համոզված կլինեմ, որ Երևանը գտնվում է մաքուր»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները