Գերության մեջ ես, իմ Շուշի, հետ ենք բերելու. երգչուհի Մադլեն Ասրյան
Ֆրանսիայի հրապարակում նախքան հանրահավաքը, համերգային ծրագիր է։ Ելույթ ունեցավ երգչուհի, երգահան Մադլեն Ասրյանը։
«Բոլորիս Եռատոնը շնորհավոր, Արցախս միշտ պետք է լինի մեզ հետ, Հայաստանի որդին է»,- ասաց նա։
Մադլեն Ասրյանը կատարեց «Իմ Շուշի» երգը, որը գրվել է 30 տարի առաջ, երբ Շուշին ազատագրվել էր։
«Իրար հետ պետք է լինենք, կորչի թուրքը, կոչի դավաճանը։ Հետ ենք բերելու քեզ, իմ Շուշի։ Գերության մեջ ես, հետ ենք բերելու։ Բոլորս միասին իրար հետ, որ թշնամին վախենա մեզանից»,- ասաց Մադլեն Ասրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին