Մոսկվայում Հաղթանակի շքերթի օդային մասը չեղարկվել է եղանակային պայմանների պատճառով
Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթանում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակին նվիրված զորահանդեսը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո Պրեոբրաժենյան գնդի պատվո պահակի գումարտակի խումբը հրապարակ է բերել Ռուսաստանի ևՀաղթանակի դրոշները՝ 1945թ. 150-րդ Իդրիցյան դիվիզիայի կողմից Ռեյխստագի վրա բարձրացված կարմրաձող դրոշը։ Ռուսաստանի և Հաղթանակի խորհրդանշաններն անցնում են տրիբունաների և շքերթի հաշվարկների առջևով։
Կենտրոնական ամբիոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վետերաններն ու միջոցառման հյուրերն են։ Զորահանդեսը ղեկավարում է բանակի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Օլեգ Սալյուկովը, որին ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ի դեպ, ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, շքերթին նախատեսված օդային մասը չեղարկվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Նշենք նաև, որ Մոսկվայի մետրոպոլիտենի ուղևորները ևս կարող են տեսնել գնացքներում տեղադրված էկրաններին Հաղթանակի շքերթը, հաղորդել է տրանսպորտի դեպարտամենտի պաշտոնական Telegram-ալիքը։
Բացի այս, մետրոյով կցուցադրվի ռուսական «Սպաներ» ֆիլմը, «Անմահ գունդ»-ի ակցիան, ինչպես նաև երեկոյան մայրաքաղաքում նախատեսվող հրավառությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան