ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ օրում Ուկրաինայում խոցել են 2 «Բայրակթար» TB2
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երեք ինքնաթիռ՝ երկու ՄիԳ-29, մեկ Սու-25, ինչպես նաև 15 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երկու «Բայրակթար» TB2: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական օդուժի երեք ինքնաթիռ՝ երկու ՄիԳ-29 Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իվերսկոյե և Նովոդոնեցկոե շրջաններում, ինչպես նաև մեկ Սու-25՝ Խարկովի մարզի Պոգոնովկայի շրջանում»,-ասել է Կոնաշենկովը։
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Օձի կղզու տարածքում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք են խոցել, այդ թվում՝ երկու «Բայրակթար» TB2, 12 անօդաչու թռչող սարք էլ խոցվել Խարկովի և Չերկասի շրջաններում։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան տեսել է, որ ՌԴ-ի կոկորդը սեղմող սանկցիաների օղակից Հայաստանի ուղղությամբ ռուսները փորձում են շնչել. Մհեր Հակոբյան
- Ուկրաինան իրավական և բարոյական առումով ակնկալիքներ չի կարող ունենալ Հայաստանից.Հայկ Նահապետյան
- Ուկրաինան մեղադրել է Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու մեջ
- Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական Սու-25, Բայրաքթար և երկու Տոչկա-Ու
- Ռուսական հակաօդային պաշտպանությունը մեկ օրում երկու «Բայրաքթար» է խոցել
- Ուկրիանացի սահմանապահներն արգելել են 70 ռուս արտիստների մուտքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան