Ալյումինի համաշխարհային գները նվազել են
Մայիսի 9-ի սակարկությունների ընթացքում ալյումինի արժեքը 2022 թվականի հունվարի 4-ից ի վեր առաջին անգամ նվազել է 2800 դոլարից մեկ տոննայի դիմաց: Այս մասին են վկայում Լոնդոնի մետաղների բորսայի (LME) սակարկությունների տվյալները, գրում է «Գազետա.ռու»-ն։
Առևտրի սկզբում այսօր առավոտյան ալյումինի գինը նվազել է մինչև 2783 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ որոշ ժամանակ անց մետաղի գինը փոքր-ինչ բարձրացել է՝ հասնելով 2799,5 դոլար։
Մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը հայտարարել է՝ ռուս մետալուրգները և գերատեսչությունները պայմանավորվել են, որ ներքին շուկայում մետաղների գները հաշվարկել ռուբլու բաղադրիչի հիման վրա. ապագայում դա կձևավորի նաև ներքին շուկայի գնային կառուցվածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում