Երթի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ
Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին հաջորդեց երթ Բաղրամյան-Պռոշյան-Պարոնյան-Մաշտոց փողոցներով։
Երթի մասնակիցները, հասնելով մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում նշանակալի ավանդ ունեցող հայ զորավարի հիշատակին։
Ապա շարժվեցին դեպի Պռոշյան փողոց։ Կառավարական առանձնատների մոտ բազմաթիվ ոստիկաններ հոծ շարքերով պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանի կեցավայրը։
Այսօր էլ բազմաթիվ քաղաքացիներ իրենց պատուհաններից, պատշգամբներից ողջունում էին Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած մարդկանց։
«Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան». այս ու այլ վանկարկումներով երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ այս պահին հանրահավքը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին