Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին զոհերի ծնողների բողոքը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի. Քյարամյան
«Գործը կարճ ժամանակ առաջ դատախազությունից տեղափոխվել է քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ։ Այժմ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ծանոթանում են գործին։ Պետք է ծանոթանանք, ըստ այդմ, գործի քննությունը կընթանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած բողոքին, որ իրենց որդիները տուժող ճանաչվեն, իսկ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ գործի հետ կապված որևէ բան չի կարող ասել, որովհետև նոր են ընդունել և դեռևս ծանոթացման փուլում է այն։
Լրագրողի հարցին՝ որպես իրավաբան ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չէր, որ Փաշինյանի «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» հայտարարության համար արդեն իսկ գործ հարուցեին և Փաշինյանին կանչեին հարցաքննության, Քյարամյան պատասխանեց. «Որպես իրավաբան կարող եմ ասել, որ գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի։ Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները։ Այս պահին ավելի որևէ բան չեմ կարող ասել»։
Հարակից հրապարակումներ`
- Քննիչն արդեն հինգերորդ օրն է չի կատարել դատախազի ցուցումը և չի ներգրավել զոհված զինծառայողների ծնողներին որպես տուժողների իրավահաջորդ. Ղազինյան
- Փաստաբան. Դատախազությունում նոր հասկացան, որ պետք է զոհվածների ծնողներին դատավարական կարգավիճակ տան
- Զոհված զինծառայողներին ծնողներին տուժող ճանաչելու միջնորդությունը բավարարվել է
- Զոհված զինծառայողների ծնողները փողոց դուրս կգան
- Զոհված զինծառայողների ծնողները դատախազություն հաղորդում են տալու. Փաշինյանն է սպանել իրենց որդիներին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում