
SOAD-ի անդամները ողջունել են Դիմադրության շարժման ակցիաները
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամներ Ջոն Դոլմայանն ու Շավո Օդաջյանը ողջունել են Դիմադրության շարժման բողոքի ակցիաները Հայաստանում:
Այս մասին գրում է Yerevan.today-ն ու մանրամասնում, որ նրանք իրենք ինստագրամյան էջերի Stories բաժնում, որտեղ հրապարակումները հասանելի են 24 ժամ, իրազեկող նյութեր են տեղադրել շարժման մասին:
Հիշեցնենք, որ Դիմադրության շարժումը մայիսի 1-ից տարաբնույթ բողոքի ակցիաներ է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: