ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Առաջին ալիք»-ի, «Ռոսիա-1»-ի և «НТВ»-ի դեմ
ԱՄՆ-ը որոշում է ընդունել պատժամիջոցներ կիրառել ռուսական «Առաջին ալիք», «Россия-1«, «НТВ» հեռուստաընկերությունների դեմ։
Արգելքը վերաբերելու է նրանց սարքավորումների տրամադրմանը, ինչպես նաև այդ հեռուստաընկերությունների եթերում գովազդ տեղադրելու ամերիկյան ընկերությունների հնարավորություններին: Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ ելույթ ունենալով լրագրողների համար նախատեսված հատուկ հեռախոսային ճեպազրույցում, որը նվիրված էր Յոթնյակի խմբի՝ Ռուսաստանի դեմ հավաքականորեն լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու որոշմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր մենք նաև հայտարարում ենք, որ ամերիկյան դոլարները գովազդի, հեռարձակող տեխնոլոգիաների, տեսախցիկների, միկրոֆոնների, ձայնային սարքավորումների համար այլևս չեն տրամադրվի երեք ամենատարածված պետական կամ պետության կողմից վերահսկվող ռուսական հեռուստաալիքներին, որոնք ապահովում են Պուտինի քարոզչական մեքենայի աշխատանքը», - նշել է ամերիկացի պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին