Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Գագլոևն առաջատար է
Հարավային Օսիայի նախագահի թեկնածու և «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը քվեների ավելի քան 85 %-ը մշակելուց հետո ձայների 53,67 %-ով առաջիննէ է, գործող նախագահ Անատոլի Բիբիլովը հավաքել է ձայների 41,3 %-ը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը հրապարակված տվյալները հրապարակել է Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
«Տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 85%-ից ավելին ամփոփվել է, որոնց արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Բիբիլով Անատոլի Իլյիչ՝ 11099 ձայն, որը կազմում է քվեարկությանը մասնակցած ընտրողների 41,3%-ը: Գագլոև Ալան Էդուարդովիչ՝ 14505, ինչը կազմում է քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի 53,67%-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել է ավելի քան 23,5 հազար ընտրող։ «Ընտրողների թիվը 23.517 է»,-ճեպազրույցում ասել է ԿԸՀ նախագահ Էմիլիա Գագիևան։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Օսիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների օր
- Հարավային Օսիայում ապրիլի 10-ին նախագահ կընտրեն