Հայրենադարձ հադրութցին կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով. ParaTV
Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում տունը կորցրած Դավիթ Ավագյանն օրեր առաջ Երևանում կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին ահազանգում է ParaTV-ն։
Նա Հադրութ էր վերադարձել Ռուսաստանից, Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված պապական գյուղում ապրել է մոր, կնոջ ու երեք անչափահաս երեխաների հետ։ Ի դեպ, նա փոխել էր երեք տղաների քաղաքացիությունը՝ դարձնելով ՀՀ քաղաքացի, որպեսզի հնարավարություն ունենան ծառայել բանակում։
Ավագյանն ինքն էլ մասնակցել է 44-օրյա պատերազմին։
Ըստ աղբյուրի, Դավիթ Ավագյանը կալանավորվել է դատավոր Գևորգ Պողոսյանի որոշմամբ, որը կայացվել է մի տեսանյութի հիման վրա, որտեղ իբր քաշքշում է իրեն սադրող կնոջ թևը։ Կնոջ ինքնությունը հայտնի չէ, նա տուժած չի ճանաչվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։