Հայաստանում 6 օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում մայիսի 2-9 կատարվել է 10 հազար 493 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 30 հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք։ Մահացածներից 1-ը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնիի ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 896 դեպք, որոնցից 412 048 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 541 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8623 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 307 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 068 217 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 03.05.2021. Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել
- 02.05.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
- 29.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
- 28.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
- 27.04.2022. Կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել
- 26.04.2022. Կորոնավիրուսի 10 նոր դեպք է հաստատվել
- 25.04.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան