Դու գնացիր ու մնացիր Շուշիում. Նվերը Կիրակոսյանը՝ Գևորգ Արշակյանի մասին
44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, որը մեկ այլ մասնակցի՝ Արթուր Ավագյանի հետո Ազատության հրապարակում հացադուլ արեցին, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հիշելով ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանին։
«Երբ կլրանա քո անժամանակ մահվան ևս մեկ տարին, մենք նորից կգրենք քո մասին, կհիշենք պատմություններ քեզնից, կբարձրաձայնենք մեր կարոտը։ Չգիտեմ, ախպե՛րս՝ ո՞րն ա ճիշտ, ո՞րը սխալ, ո՞նց ա ըտեղ՝ քո մոտ, ի՞նչ ես անում կամ ի՞նչ ես զգում. լսում ես մեզ արդյո՞ք։
Դու գնացիր ու մնացիր Շուշիում, դու դարձար մեր էրեխեքին դաստիարակելու օրինակ, թողեցիր մեզ հավերժ հպարտ քեզնով, բայց և թողեցիր մեզ առանց քեզ։
Ամեն ինչ վատ երազ ա թվում մինչև էն պահը, երբ զգում ենք քո բացակայության չար փաստը։
Իսկականից չգիտեմ...»։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանը 2020 թվվականի սեպտեմբերի 28-ին համալսարանական իր ընկերների հետ ձևավորել էր կամավորական դասակ և մեկնել Արցախ՝ պաշտպանելու հայրենի հողը: Երբ ընկերները հերթափոխ էին իրականացրել և վերադարձել տուն՝ սպասելով, թե երբ պիտի նորից վերադառնան մարտի դաշտ, Գևորգն առանց վարանելու մեկնել էր Շուշի, որ իր պաշտելի բարձունքը կանգուն մնա: Հենց այնտեղ էլ հայրենիքի պաշտպանության սուրբ գործն իրականացնելիս Գևորգը հերոսաբար զոհվել է:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկներ, իրավապաշտպան ու լրագրող՝ արժանացան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան մրցանակների
- ԵՊՀ-ական Գևորգ Արշակյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին