Վարշավայում խորհրդային զինվորների հուշահամալիրում հարձակվել են Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի օրը հարձակման է ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից։
Դեսպանին, նրա կնոջը և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել մոտենալ հուշահամալիրին։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել նրանց մոտենալ մեքենային։
Դեսպանը հուշահամալիր է գնացել դիվանագիտական մեքենայով՝ ռուսական դրոշով։ Մեքենայից իջնելուց հետո նրան շրջապատել է ագրեսիվ ամբոխը, որը նախկինում հավաքվել էր այս հուշահամալիրի մոտ՝ Ուկրաինայի դրոշներով, կարմիր ներկված սավաններով և հակառուսական կարգախոսներով: Ոստիկաններ այդ պահին գերեզմանատան մոտ չեն եղել։ Դիվանագետները փորձել են մոտենալ հուշահամալիրին, սակայն ամբոխը թույլ չի տվել նրանց առաջ գնալ։
Հավաքվածները ծաղիկներով հուշահամալիր ժամանող այլ մարդկանց վրա էլ բղավել են, թե իբր իրենք իրավունք չունեն հարգանքի տուրք մատուցել զինվորների հիշատակին և տոնել Հաղթանակի օրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան