Փաշինյանն արևմտյան երկրների դեսպաններից փորձում է դաբրո ստանա, որ վերջանական ուժ կիրառի ժողովրդի նկատմամբ. Արմեն Աշոտյան
«Սիրելի հայրենակիցներ, հասկանում ենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Մայիսի 9-ն այն Մայիսի 9-ը չէ: Մեզանից խլեցին մեր արժանապատվությունը, մեր հաղթանակները, մեր սինվոլները, մեր ազգային գոյության, ինքնության կարևոր այնպիսի բաղադրիչ, ինչպիսին էր Շուշիի ազատագրումը»,-Ֆրանսիայի հրապարակում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա կարծիք հայտնեց, որ հասարակությունից գողացել են երկրապահը, քանի որ այն այսօր տարբերվում է երեկվա Երկրապահ կամավորական միությունից:
«Այսօր եկեք ասենք, որ ոչ թե եռատոն է այլ՝ եռապարտավորության օր: Եռապարտավորություն՝ նախ մեր պապերի առաջ, որ 77 տարի առաջ Բեռլինում, Ռայխսթագի մոտ քոչարի էին պարում: Պարտավորություն՝ Շուշիի ազատագրման օրը՝1992 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի առավոտյան Ղազանչեցոց եկեղեցու առաջ քոչարի պարող մեր հայրերի և ավագ եղբայրների առաջ և պարտավորություն երկրապահի հիմնադիր Վազգեն Սարգսյանի՝ սպարապետի հանդեպ»,-հայտարարեց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ եռապարտավորությունը դժվար է կոչել տոնական, այն ավելի շատ վերարժեվորման և բոլոր պատերազմներում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի օրն է:
«Մենք 1945թ.-ին Բեռլինում քոչարի պարեցինք,1992թ.-ին՝ Շուշիում և որպեսզի Շուշիում մի օր մենք կրկին քոչարի պարենք, այսօր Հայաստանի մայրաքաղաքում պետք է քոչարի պարենք: Չեմ ասում հենց այսօր, բայց քոչարին պարելու, այն է՝ հաղթանակն ամրագրելու ենք Երևանում: Հենց Երևանում ազգովի համաժողովրդական քոչարի բռնեցինք և գահընկեր արեցինա Նիկոլ Փաշինյանին և նրան սպասարկող թրքահպատակ հավատամքի ներկայացուցիչներին, այդ ժամանակ էլ հայ ժողովրդի հաղթական արշավն կարող է վերսկսվել հենց Հայաստանի սրտում պարած քոչարիով»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը և հավելեց. «Հիմա իրավիճակն այնպես է, որ հավաքական թուրքը, հակառակորդը, սրիկան եկել և թառել է ՀՀ մայրաքաղաքում, կառավարության շենքում, որպես օտարի շահ սպասարկող գործակալների պարագլուխ: Այդ պարագլխին պետք է պարով քշենք, պետք է ազգովի պար բռնվենք, որպեսզի հաջորդ անգամ քոչարին լինի Շուշիում: Պետք է շուրջպար բռնենք Երևանում և գահընկեց անենք Նիկոլ Փաշինյանի խուժանական ռեժիմը, որպեսզի լինենք այնտեղ, որտեղ պատմությունն մեկ անգամ մեզ արդեն տարել է՝ փառքի և հաղթանակների ճանապարհների վրա»:
Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ իշխանությունները սարքած նկարահանումներ, անհասկանալի տեսաշարեր է շրջանառում, որոնք վերագրում են ընդդիմությանը:
«Ես հասկանում եմ, որ Ալեն Սիմոնյանի ծնողի խայտառակությունը ջրելու համար, իշխանությունը պատրաստ է դիմել ամեն ինչի, բայց կներեք, համեմատելու չէ ԱԺ նախագահի պաշտոնին թառած մարդու պահվածքը որևէ այլ բանի հետ: Պատկերացրեք, թե ինչքան ծանր է Նիկոլի վիճակը, որ տարբեր տելեգրամյան շներ են միանում նրա քարոզարժավին»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Նա հայտնեց, որ իր տեղեկություններով Փաշինյանը ոստիկաններին խոստացել է մայիսն կրկնակի աշխատավարձ տալ և արևմտյան երկրների դեսպաններից էլ փորձում է դաբրո ստանալ, որ վերջանական ուժ կիրառի ժողովրդի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի ասած միջազգային հանրության հետևում Ալիևի ու Էրդողանի բեղերն են երևում. Աշոտյան
- Փաշինյանն աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներում աճուրդի է հանել Հայաստանը. Աշոտյան
- Պարոն նախագահ, հիմա Փաշինյանը «ազգակործան պատուհա՞ս» է, թե՞ ոչ. Աշոտյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին