Արմինե Ճաղարյանը Դեբետ գետում նավարկել էր ռետինե նավակով
ՀՀ ԱԻՆ-ը նորացրել է տեղեկությունը՝ այսօր Դեբետ գետն ընկնելու հետևանքով մահացած «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի դեպքի մասին, մասնավորապես նշվում է, որ նա նավարկելիս է եղել ռետինե նավակով։
«Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, անգիտակից վիճակում դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լուսանկարում՝
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները