Դժբախտ պատահարը տարել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանին
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը այսօր դժբախտ պատահարի հետևանքով մահացել է։
Հաղորդավորուհու գործընկերը Էդգար Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Քո մասին անցյալով չեմ խոսի, գիտեմ, որ իմ ու քո եթերային դուետը շատ էիր սիրում ... Անգամ սարսափելի է պատկերացնել կատարվածը... Լույսերի մեջ մնաս Արմ ջան...»,- գրել է նա։
ԱԻՆ-ը հայտնել էր, որ մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան