Արցախը «Դիմադրություն» շարժման կողքին է․ Ասկերանի նախկին քաղաքապետ
«Արցախը կա, Արցախը կանգուն է , պայքարում է չի կոտրվել ու չի կոտրվելու»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեց Արցախյան ազատագրական շարժման առաջամարտիկ, Արցախի խորհրդարանի 3 գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։
Նա նշեց, որ շատ է շփվում Արցախի ժողովրդի հետ և արցախահայության անունից երաշխավորված է հայտարարելու՝ Արցախը «Դիմադրություն» շարժման կողքին է։
«Արցախահայությունն իր ապագան կապում է միմիայն իշխանափոխոխության հետ»,- շեշտեց Գաբրիելյանն ու անդրադարձավ այն հարցին,թե ինչո՞ւ Արցախը ոտքի չի կանգնում և հանրահավաքներ չի անցկացնում։
«Արցախի ժողովուրդն անչափ համբերատար է և նա վտահում է իր ներկացրած մարմիններին հատկապես ԱԺ-ին, որը ապրիլի 14-ին հայտնի հայտարարությամբ հնչեցրել է, որ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու։ Մենք ունենք մի կարմիր գիծ և այն հատողներն արժանանալու են ոչ միայն հայ ժողովրդի դավաճան կոչմանը, այլև հատուցելու են»,- հայտարարեց արցախցին։
Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը նաև գուշացրեց Արցախում և Հայաստանում գտնվող բոլոր նրանց, որոնք իշխանության տարբեր թևերում են և «ջայլամի» քաղաքականություն են վարում` անտարբերությունը չի ներվում։
«Կա մի ճշմարտություն՝ Արցախի փրկությունը և այս դավաճաններին իշխանությունից հեռացնելը»։
Նա գնահատմամբ՝ հանրությունը պառակտվել է մի քանի մասին, մի մասը Ֆրանսիայի հրապարակում է, մյուս մասը վերցրել է իշխանությունը և Հայաստանը կանգնեցրել է անդունդի եզրին ՝ թրքացնելով Հայաստանը
Նրա խոսքով ՝ առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստան չկա Արցախ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե դուք կանգնած չեք ձեր ժողովրդի կողքին, ուստի մտեք այնտեղ, որտեղից դուրս եք եկել․ Աշոտ Մինասյան
- «Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո». Իշխան Սաղաթելյան
- Հայ երիտասարդը կապիտուլացված չէ․ Դավիթ Ափոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան