«Պետք է կրկին ապացուցենք, որ Մոնթեների ու Վարդանների արյունը իր մեջ կրող ժողովրդին հնարավոր չէ ծնկի բերել»
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակված մեր բոլոր հերոսների, մայիսի 9 -ին Ստեփանակերտի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Հավարտ արարողության, Մայր Տաճարից մեկնարկել է խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ Հայոց բանակի պահապան՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր, Աշոտ Երկաթի Սուրբ Խաչի առաջնորդությամբ:
Արցախի թեմից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրերի և հոգևորաց դասի գլխավորությամբ, անմահացած հերոսների հարազատները ժողովրդի հոծ բազմության հետ միասին Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցվել մեր նահատակների հիշատակին։
«Հակասական զգացողությունների ու հուզմունքների տեղատարափի մեջ, մենք պետք է հիշենք և արժևորենք մեր պատմական հաղթանակները, քանզի պատմությունը կրկնվելու սովորություն ունի, և պետք է կրկին ապացուցենք, որ Մոնթեների ու Վարդանների արյունը իր մեջ կրող ժողովրդին հնարավոր չէ ծնկի բերել։
Մեր ազգային միասնականությունն ու միաբան աղոթքներն առ Աստված կկերտեն նոր հաղթանակներ»,- նշում են Արցախի թեմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան