Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը
Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար Թիերի Մարիանին դեմ է արտահայտվել Ուկրաինայի Զինված ուժերի ֆինանսավորմանը և վերազինմանը և կոչ է արել Եվրամիությանը չտրվել ԱՄՆ-ի առևտրային շահերին։ Այս դիրքորոշումը քաղաքական գործիչը հայտնել է կիրակի RMS ռադիոկայանի եթերում` փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ, կարծում եմ, որ պետք է դադարեցնել ուկրաինական բանակին զինելը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այսօր ֆրանսիական դիվանագիտությունը չի կարող առաջնորդվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից։ «Ի՞նչ դիվանագիտություն ունենք։ Զենք տանք ուկրաինացիներին, և ի՞նչ ենք ուզում այս դեպքում, որ նրանց բոլորի սպանեն, և հետո, հավանաբար, [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենը եվրոպացիներին կուղարկի այնտեղ»,- հավելել է Մարիանին։
Քաղաքական գործիչը հեգնանքով նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պետք է պարգևատրվի ամերիկյան զենքի, թերթաքարային գազի, նավթի և COVID-19 պատվաստանյութերի ներմուծման խրախուսման քաղաքականության համար:
Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան