Կայացել է «Եվրատեսիլ-2022» մրցույթի բացման հանդիսավոր երեկոն
Թուրինում նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր երեկոն, փիրուզագույն գորգով անցել են մրցույթի մասնակից 40 երկրի ներկայացուցիչները։
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում՝ 17-րդ համարի ներքո: Նա հանդես է գալու «Snap» երգով։
«Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը հեռուստադիտողներին հիշեցնում է՝ հոգ տանել իրենց մասին, հոգ տանել միմյանց մասին և երբեք չհրաժարվել սեփական երազանքներից: Նա ասում է, որ սա նաև իր «Snap» երգի ուղերձն է»,-նշված է Եվրատեսիլի կայքում։
Մրցույթը կայանալու է մայիսի 10-14-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան