Լիլիթ Գալստյան. «Հայկական ժամանակ»․ Դատավոր, դատախազ և դատարան միաժամանակ
Դաշնկցական գործիչ, ԱԺ պատգամավոր, թարգմանիչ Լիլիթ Գակստյանը գրում է.
«Տիպիկ նիկոլական, ահաբեկչական ու մանիպուլյատիվ ձեռագիր, թրքահաճո իշխանության խուճապահար վարքագիծ․․․․․․
Նիկոլի ընտանիքին պատկանող «Հայկակական ժամանակը» վերդիկտային՝ «Բացահայտվել են ՀՅԴ կուսակցության անդամների կողմից 2021թ. անցկացված ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր» հոդված է տպագրել։
Իհարկե, հասկանալի են իշխանության և նրա հիմնական խոսափողի վախերը․ հայ քաղաքացին արթնացել է, ընդվզում է և մերժում նիկոլին ու նիկոլիզմը։
Հոգեվարքի մեջ հայտնված իշխանության միակ հենարանը բռնաճնշումներն են ու քաղաքական ահաբեկչությունը։
Առավոտից Արմավիրի մարզում եմ, ուր բերման են ենթարկում մեր տասնակ կուսակցական ընկերների, վարվում են այսպես կոչված քննչական գործողություններ, խուզարկումներ։
Մեր կամքն ու համոզումն, իհարկե, այսպիսի գործողություններով չի կոտրվի, ասում են հարցաքննությունից դուր եկած ընկերներս․․․․
Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցած, իսկ իրականում կարված քրեական գործը, քննչական գործողությունների մասին հայտարարությունն անգամ իրավունք չեն տալիս որևէ մեկին, այդ թվում պրոիշխանական մամուլին ոտնահարել անմեղության կանխավարկածը։
Դուք հոգեվարքի մեջ եք, ձեր շունչը կտրվում է դաշնակցությունից, դուք երկիրը խուժանապետություն եք դարձնում, իսկ Հարսանիք լեռներում լինելու է․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. Սիրելի մտավորականներ, ձեր կոչումը սեփական ժողովրդի կողքին կանգնելն է
- Լիլիթ Գալստյան. Նիկոլ, իսկ այ դու՜ վախենալու իրավունք ունես, դու չես կարող չվախենալ