Պրահայում հանրահավաք է անցկացվել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության դեմ
Պրահայում մոտ 500 մարդու մասնակցությամբ կիրակի օրը տեղի է ունեցել ցույց, որոնք բողոքում էին Չեխիայի կառավարության կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության դեմ, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հանրահավաքում, ի թիվս այլ բանախոսների, ելույթ է ունեցել «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» ազգայնական շարժման Եվրախորհրդարանի պատգամավոր Գինեկ Բլաշկոն։
Բլաշկոյի և որոշ այլ բանախոսների կարծիքով՝ Չեխիայի կառավարությունը չի հայտնում ուկրաինական իրադարձությունների մասին ճշմարտությունը։ Բանախոսները բողոքել են նաև իշխանությունների այն որոշման դեմ, ըստ որի, այն քաղաքացիները, որոնք հավանություն են տալիս Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, կպատժվեն։
Հանրահավաքի որոշ մասնակիցներ դատապարտել են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դժկամությունը տարածաշրջանում անվտանգության շուրջ բանակցություններ վարելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան