Սերժ Սարգսյան. Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ.
«Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը:
Ոգով արի և ազատատենչ զավակների համար խաղաղության գինը հանուն Հայրենիքի թափված արյանը տեր կանգնելն է, նահատակված հերոսների անմահ հիշատակը սերնդեսերունդ պատվելը, հայրենի հողի և ազգային արժեքների պաշտպանությունը, սեփական հողի վրա ազատ, անկախ ապրելու իրավունքի համար աննահանջ պայքարելը:
Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում:
Հաղթանակից հետո խաղաղության բերկրանքը միայն այդ ժամանակ կարող ենք ազգովի վայելել:
Փա՛ռք հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիներին:
Հաջողությո՛ւն հանուն հաղթանակի և խաղաղության աննահանջ պայքարի ելած հայրենանվեր մեր զավակներին»։