Սևանա լճում երկու քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Մայիսի 9-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 07։31-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսել են։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան