«Երդվում ենք՝ Արցախը չենք զիջելու, Հայաստանը հզորանալու է․․․»
Եռաբլուրում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մասնակցությամբ երդման արարողություն, որին ականատեսը եղան նաև Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մասնակիցները։
«Հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների միջով, կերտել փառահեղ պատմություն, մասնակցել աշխարհի պատմության կերտմանն, ասօր հայտնվել է պետականությունը վերստին կորցնելու ու բնաջնջման շեմին:
Ժամն է պայքարի, ժամն է վերելքի և վերականգնման։ Մենք, որ ժառանգել ենք մեր նախնիներից հայոց պետականությունը, հայկական Արցախը, հայի արժանապատվությունը,մեր զոհված զավակների շիրիմների առջև երդվում ենք՝ Արցախը չենք զիջելու, Հայաստանը հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատամքին, ապազգային և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք։
Երդվում ենք․․ Երդվում ենք․․ երդվում ենք․․․»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան