Մինչև մայիսի վերջ կավարտվեն «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքները. Արսեն Գասպարյան
«Ամբողջ աշխարհում կա նման պրակտիկա, որ բուսաբանական այգիներին կից լինում են տարբեր ՀԿ-ներ, որոնք օգնում են այգու գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնել»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժ/պ Արսեն Գասպարյանը՝ ներկայացնելով «Բուսաբանական այգու ընկերներ» ՀԿ ստեղծման փաստը:
Նա ասաց, որ բուսաբանական այգու վերածնունդն պետք է իրականացվի մի քանի փուլով, որից առաջինն անհատի մասնակցությունն ու աջակցությունն է, որոնք այդ առաքելությունը կարող են իրականացնել անդամակցելով«Բուսաբանական այգու ընկերներ» ՀԿ-ին:
«Քանի որ բուսաբանական այգու վիճակը շատ վատ է, դրա համար որոշեցինք ստեղծել «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ, որի շրջանակներում կիրականացվեն «Հիրիկ», «Նռենի» և «Սոսի» փաթեթենրը»,-իր հերթին տեղեկացրեց Բուսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Հայրապետյանը:
Վերջինս բացատրեց, որ «Հիրիկ» փաթեթով քաղաքացիներն ամսական 5000 դրամ անդամավճար կվճարեն և ոչ միայն կաջակցեն այգուն, այլև այնտեղ ամենօրյա անվճար մոտքի հնարավորություն կունենան և զեղչերով կարող են բույսեր գնել:
Նարինե Հայրապետյանը տեղեկացրեց, որ «Նռենի» փաթեթը 7.500 դրամ արժի, իսկ «Սոսին»՝ 15000 դրամ, որոնք ոչ միայն այգու ծառայություններից օգտվելու հնարավորություն են տալիս, այլև՝ անվանական ծառ և նստարան ունենալու:
Արսեն Գասպարյանը հայտարարեց, որ նպատակադրվել են բուսաբանական այգին դարձնել Հայաստանի խոշոր էկոկրթական կենտրոններից մեկը:
Նա նաև հայտնեց, որ մինչև մայիսի վերջ կավարտվեն նաև Երևանի բուսաբանական այգում արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքները:
Բուսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրեց, որ դեպի «Կյանքի պուրակ» մուտքը լինելու է Ծարավ աղբյու փողոցից, շինարարական աշխատանքների փուլին հաջորդելու է տարածքի բարեկարգման և կանաչապատման փուլը: Վերջին փուլը, ի տարբերություն նախորդների, կաճ չի տևի, այլ մոտ մի քանի տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան