«Երկիրն այս վիճակի դուրս բերելու համար համախմբելու ենք կարող ուժերին, քանի որ իրավիճակն իսկապես բարդ է»
Մարդիկ դուրս չեն եկել փողոց որևէ առաջնորդի համար, նրանք դուրս են եկել համազգային և համաժողովրդական պայքարի։ Այս մասի անհնազանդության երթի ժամանակ լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների հեռացումից հետ ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն, որի չի լինելու մեկ անձի, մեկ կուսակցության կառավարություն։
«Այդ կառավարությանը մաս են կազմելու բոլոր կարող ուժերը։ Մենք ունենք նաև հսկայական կադրային բանկ և այդ մարդիկ հաջորդ կառավարությունում ունենալու են ոչ թե ուսապարկի կարգավիճակ, այլ օգտվելու ենք իրենց մասնագիտական գիտելիքներից, փորձից՝ ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու համար»,- նշեց նա։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ այսօր մարդկանց հետաքրքրում է, թե ինչպես րոպե առաջ հեռացնեն այս իշխանություններին և հստակ քայլերով մոտնում են դրան։
Բացի այդ, նա հայտնեց, որ հաջորդ իշխանությունը չի ձևավորվելու կուսակցական քվոտաների հիման վրա։ «Այնպես, ինչպես անում է ՔՊ-ն՝ պոլի փետ լինի, բայց մերոնցից լինի։ Մենք համախմբելու ենք հայ ժողովրդի կարող ուժերին, քանի որ իրավիճակն իսկապես բարդ է, պետք է կարողանանք երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,-ընդգծեց նա։
Նշենք, որ երթի ընթացքում բազմաթիվ մեքենաներ ազդանշաններ արձակելով ողջունում էին պայքարի դուրս եկածներին։ Իշխան Սաղաթելյանը նկատեց. «Սիգնալ տալով բերել ենք, սիգնալ տալով էլ ճանապարհելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հանձնման մասին է
- Ժողովուրդը ոտքի է կանգել, իսկ ով ծաղրում է, կտեսնենք, թե ինչ վիճակում է հայտնվելու. Իշխան Սաղաթելյան
- Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում են գրվում. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Հայհոյանքները, երկու կոպեկ փող աշխատելու համար նման պատվեր կատարելը, որևէ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր. Գեղամ Մանուկյան
- Գևորգ Չաուշի արձանի մոտից մեկնարկած երթին միացավ Արթուր Վանեցյանը
- Պետք է կասեցնենք այս իշխանությունների ազգադավ ընթացքը. ընդդիմության քայլերթը՝ Գայի արձանի մոտից
- «Իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է». Սասունցի Դավիթի արձանի մոտից մենարկել է քայլերթը
- Վեճը բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, դրոշ կոտրողներին՝ ոչ մի բան. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան