Սա պայքար է հանուն նրա, որ վաղը մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում․ Լևս Դավթյան
«Գիտեմ, «Իշխանություն» ֆիլմից հետո իմ դեմքը հակակրանք է առաջացնում։ Իմ մոտ էլ էր նույնը։ Իրականում շատ դժվար է խաղալ տիեզերական մասշտաբի․․․ բացասական կերպար»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց դերասան Լևս Դավթյանն ու շարունակեց․
«Մենք Հայաստանը մաքրելու ենք թուրքի առաջ չոքածներից։ Մենք ապրելու ենք արժանապատիվ ու մեր պայքարը հաջողելու է, որովհետև այստեղ հավաքված են ուժեղ, հզոր, հայրենասիր իսկական երիտասարդներ, ես ձեր ցավը տանեմ»։
Անդրադառանլով հանրության կողմից հաճախ հնչող հարցին, թե ինչու է դերասանը մտել քաղաքականություն, Դավթյանն պարզաբանեց․
«Սա քաղաքականություն չէ, պայքար է հանուն նրա, որ վաղը մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում, որ չխոսեն թուրքերեն, ապրեն Հայաստանի հանրապետությունում, ապրեն ազատ ու անկախ Արցախում. Սա պայքար է հանուն արժանապատվության»։